Գաղտնալսման գործով հարցաքննվել են նաեւ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը
ԱԱԾ նախկին տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման գործով հարցաքննվել են Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը հարցաքննվել են ոչ թե այսօր, այլ՝ ավելի վաղ։
Այսօր, հիշեցնենք, այս գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցաքննությունը տեւել է 2 ժամ 35 րոպե։