Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ...

«Սպանվել է մոտ 450 մարդ». Արցախի օմբուդսմենը կոչ է անում միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ Բաքվի ջարդերին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ 1990թ. հունվարին Ադրբեջանի կողմից Բաքվում կազմակերպված հայերի կոտորածների 30-րդ տարելիցի առթիվ:

Հայտարարության տեքստը՝ ստորեւ.

«1990 թվականի հունվարին Ադրբեջանի Բաքու քաղաքը կրկին դարձել էր հայերի նկատմամբ շարունակաբար իրականացվող ջարդերի թատերաբեմ (1905թ. եւ 1918թ. հայերի զանգվածային կոտորածներից հետո երրորդ անգամ), որտեղ, ի տարբերություն Ադրբեջանի մյուս բնակավայրերի, դեռեւս շարունակում էին բնակվել զգալի թվով հայեր: Հունվարի 13-ին Բաքվում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքից հետո, կանխավ մշակված ծրագրի համաձայն, հավաքված մոտ 50 հազարանոց ամբոխը բաժանվեց խմբերի եւ նախորոշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարաններ՝ քաղաքը հայերից «մաքրելու» նպատակով:

Հունվարի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում միայն իր ազգային պատկանելիության համար Բաքվի հայությունը ենթարկվեց բռնարարքների՝ կոտորած, թալան ու բռնի տեղահանում՝ խախտելով հայերի կյանքի, խոշտանգումներից ու խտրականությունից զերծ լինելու, ազատության ու անվտանգության, սեփականության, արդար դատաքննության եւ մի շարք այլ իրավունքներ: Սպանվածների ճշգրիտ քանակը մինչ այժմ հայտնի չէ, սակայն ըստ մեր վերջին հետազոտությունների՝ սպանվել է շուրջ 450 մարդ:

Հունվարի 18-ին Բաքվի հայկական ջարդերի եւ Շահումյանի շրջանի հայկական գյուղերի ու Գետաշենի վրա հարձակումների կապակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձեւը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանություններին ապահովել Ադրբեջանում ապրող հայերի գործուն պաշտպանությունը՝ իրավիճակին միջամտելու համար զորք մտցնելու միջոցով:

Միայն 1990թ. հունվարի 20-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք մտցվեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք, կոտրելով Ադրբեջանի ազգային ճակատի զինված ջոկատների կատաղի դիմադրությունը, դադարեցրեցին հայերի յոթօրյա կոտորածները:

1990 թ. սեպտեմբերի 27-ին «New York Review of Books»-ում բաց նամակ հրապարակվեց՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի եւ ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների եւ իրավապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ: Նամակում, մասնավորապես, նշվում էր, որ «հայկական փոքրամասնության դեմ իրականացված ոճրագործությունները Խորհրդային Ադրբեջանում դարձել են հետեւողական պրակտիկա, եթե ոչ՝ պաշտոնական քաղաքականություն»:

Ադրբեջանի կողմից Բաքվում կազմակերպված մարդկության դեմ այդ հանցագործությունը արագացրեց եւ գրեթե ավարտին հասցրեց Ադրբեջանում հայ բնակչության լրիվ էթնիկ զտումը: Այդ քաղաքականության շրջանակներում 1988-1990թթ. Ժամանակահատվածում Ադրբեջանի Սումգաիթ, Կիրովաբադ եւ մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, ԽՍՀՄ իշխանությունների իմացությամբ ու թողտվությամբ, սպանվեցին հազարավոր եւ բռնագաղթեցին ավելի քան 400,000 հայեր:

Դրան հաջորդող տարիներին (ներառյալ՝ 1991-1994թթ. Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ժամանակ) նույնպես Ադրբեջանի կողմից շարունակվել է հայերի էթնիկ զտման քաղաքականությունը, որը, ըստ մեր վերլուծության, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձեւակերպմանը: Ավելին, բացի հարյուրհազարավոր ադրբեջանահայության հայրենազրկումից, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց սեփականության, ազատ տեղաշարժի եւ մի շարք այլ իրավունքներ շարունակաբար մնում են խախտված, եւ շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականության ֆիզիկական, հոգեբանական ու նյութական հետեւանքները:

Կատարված հանցագործությունները մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չեն ստացել եւ մնացել են անպատիժ, ինչի հետեւանքներից է նաեւ ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից հայատյացության պետական քաղաքականության իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլեւ բոլոր հայերը եւ Արցախ այցելող օտարերկրացիները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է հատուկ զեկույց՝ ներկայացնելով դրա դրսեւորման կոնկրետ օրինակներ եւ վերաբերելի միջազգային իրավունքի վերլուծություն:

Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյացության դրսեւորման ակտիվ փուլ արձանագրվեց նաեւ 2016թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, եւ Մարդու իրավունքների պաշտպանն իր փաստահավաք առաքելության շրջանակներում 2016թ. հատուկ զեկույցով ներկայացրել է քաղաքացիական ու զինվորական անձանց սպանության, գլխատման, խոշտանգման եւ իրավունքների խախտման ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքեր: Հատկանշական է, որ այդպիսի հանցագործություններ կատարած ադրբեջանցի զինվորականներն այնուհետեւ պարգեւատրվել ու խրախուսվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1990թ. հունվարին Բաքվում կատարված բռնություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի, ինչպես նաեւ գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս շարունակվող հայատյացության քաղաքականության դադարեցման ուղղությամբ: Ռասիստական ատելության այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին, այլեւ ավելի ու ավելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտության կարգավորումից եւ տեւական խաղաղությունից»:

դիտվել է 448 անգամ
Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan