Արտետայի գլխավոր տրանսֆերային նպատակը
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է ամեն գնով ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունսին, տեղեկացնում է The Sun-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Արտետան վստահ է, որ Սթոունսը կարող է լուծել «Արսենալի» պաշտպանությունում առկա խնդիրները:
25-ամյա պաշտպանի հետ Արտետան աշխատել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի օգնականի պաշտոնում աշխատելու ընթացքում:
Ընթացիկ մրցաշրջանում Սթոունսը մանչեսթերյան թիմի կազմում մասնակցել է 11 հանդիպման: