Նազիկ Ամիրյանի գործով նիստին պաշտպաններին ներկայացվել է մի քանի հատորներով նյութեր՝ ծանոթանալու համար
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի քրեական գործով դատական նիստին դատարանն այսօր՝ հունվարի 14-ին, ներկայացրեց Ամիրյանի գործով նյութերին։
Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց Ամիրյանի քրեական գործին ամբողջությամբ ծանոթանալու համար։ Դատարանը բավարարեց այդ միջնորդությունը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 4-ին։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի գործն իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից, դատարանի որոշմամբ, անջատվել է։
Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։