Ryanair ավիաընկերությունն այսօր՝ հունվարի 14-ին, մեկնարկեց իր նոր՝ Միլան-Երևան-Միլան երթուղով չվերթերը. (Տեսանյութ)
Ryanair ավիաընկերությունն այսօր՝ հունվարի 14-ին, մեկնարկեց իր նոր՝ Միլան-Երևան-Միլան երթուղով չվերթերը։
Չվերթով ժամանած հյուրերին օդանավակայանում դիմավորեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն, Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը:
Հայաստանի շուկա մուտք գործած նոր ավիաընկերության օդանավին դիմավորեցին ջրաշիթերով:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ։