Ուկրաինացի եւ վրացի ըմբիշների գոտեմարտը Թուրքիայում ավարտվել է բախումով
Ստամբուլում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում բախում է տեղի ունեցել Ուկրաինան ներկայացնող Հասան Զաքարիեւի եւ վրացի Զուրաբ Էրբոցանաշվիլիի թիմերի միջեւ։
79 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում տեղի ունեցած գոտեմարտը մնացել է անավարտ։ Բախումը սկսվել է, երբ Ուկրաինայի գավաթակիրը հարվածել է վրացի մրցակցի դեմքին։ Հետագայում երկու ըմբիշներն էլ որակազրկվել են։
Посмотреть эту публикацию в Instagram