Մետրոյի ուղևորները զվարճանքի համար մերկացել են մինչև վարտիքը (Տեսանյութ)
Լոնդոնում մետրոյի ուղեւորները զվարճանքի համար մերկացել են մինչեւ վարտիքը, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով My London պորտալին:
Հունվարի 12-ին հարյուրավոր բրիտանացիներ են մասնակցել ամենամյա No Trousers Tube Ride միջոցառմանը, որի նպատակն է զվարճացնել ուղեւորներին եւ նրանց ստիպել ժպտալ: «Ցանկության դեպքում կարելի է զվարճալի ներքնաշոր հագնել, սակայն ոչ՝ ճչացող»,- գրել են սոցցանցերի օգտատերերը:
Մասնակիցները նշել են, որ չի կարելի հագնել ներքնաշոր, որը կարող է վիրավորել ուղեւորներին: Լոնդոնի մետրոյում արված կադրերում երեւում է՝ ինչպես են վարտիքներով կանայք եւ տղամարդիկ շփվում, ծիծաղում եւ պարում: