«Ինտերը» ցանկանում է 10 միլիոն եվրո վճարել Էրիկսենի տեղափոխության դիմաց
Միլանի «Ինտերի» ղեկավարությունը շարունակում է բանակցություններ վարել Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի տեղափոխության շուրջ:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Ինտերը» մտադիր է «Տոտենհեմի» պահանջած 20 միլիոն եվրոյի փոխարեն անգլիական ակումբին վճարել 10 միլիոն եվրո:
27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:
Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: