Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» գլխավոր մարզիչի պաշտոնից վերջնականապես հեռացրեց Էռնեստո Վալվերդեին
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» գլխավոր մարզիչի պաշտոնից վերջնականապես հեռացրեց Էռնեստո Վալվերդեին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ hայտնել էինք, Վալվերդեն հունվարի 13-ին հանդիպում է ունեցել «Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուի հետ։ Կողմերը հասել են համաձայնության պայմանագրի խզման վերաբերյալ։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
55-ամյա մասնագետը «Բարսելոնան» գլխավորել էր 2017 թվականիc։ Նրա ղեկավարությամբ կատալոնական թիմը դարձավ Իսպանիայի կրկնակի չեմպիոն, մեկական անգամ նվաճեց երկրի գավաթն ու սուպերգավաթը։
Վալվերդեին պաշտոնանկ անելու առիթը եղավ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոյից» կրած 2։3 հաշվով պարտությունը։
Հիշեցնենք նաև, որ որ «Բարսելոնայի» ղեկավարությունը քննարկել է ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ Գարսիա Պիմիենտային նշանակելու հնարավորությունը:
45-ամյա Պիմիենտան «Բարսելոնան» կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ: