«Բարսելոնան» քննարկել է Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու հարցը, հայտնի է նաև, թե ով կզբաղեցնի նրա տեղը
Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական գրասենյակում հունվարի 13-ին մեկնարկել էր ակումբի ղեկավարության արտահերթ ժողովը, որին ներկա է նաև թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն:
Սպասվում էր, որ ժողովի ավարտից հետո «Բարսելոնան» կհայտարարի Վալվերդեին պաշտոնանկ անելու մասին:
Այդպես էլ եղավ: Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդենհեռացվեց ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից, տեղեկացնում է Mundo Deportivo-ն: Հայտնի է նաև, թե
«Բարսելոնայի» ղեկավարությունը քննարկել է ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ Գարսիա Պիմիենտային նշանակելու հնարավորությունը:
45-ամյա Պիմիենտան «Բարսելոնան» կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:
Հիշեցնենք, որ Էռնեստո Վալվերդեն «Բարսելոնայում» աշխատանքը սկսել էր 2017 թվականի ամռանը:
Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Աթլետիկոյի» դեմ խաղից հետո «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել էր արտահերթ ժողով հրավիրել և քննարկել ակումբը խաղային ճգնաժամից դուրս բերելու տարբերակները:
Հիշեցնենք նաև, որ «Բարսելոնան» 2:3 հաշվով պարտվեց «Աթլետիկոյին» և դուրս մնաց պայքարից: