Թոմաս Մյուլերը ցանկություն չունի նոր պայմանագիր կնքել «Բավարիայի» հետ
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը չի ցանկանում հիմա քննարկել պայմանագրի երկարաձգումը ակումբի հետ։
«Ես կենտրոնացած եմ բացառապես այս մրցաշրջանը հաջողությամբ ավարտելու վրա։
Ամռանը կխոսեմ ղեկավարության հետ եւ կքննարկենք տարբերակները։ Այն ժամանակ էլ կտեսնենք, թե ինչ կստացվի։
Պետք է կողմնորոշվել, թե որ որոշումը կլինի լավագույնը բոլոր կողմերի համար»,- Մյուլերի խոսքը մեջբերում է sport1.de-ն։
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Մյուլերն ամբողջ կարիերան անցկացրել է մյունխենյան ակումբում։