Ձմռանը բարձրանում է կաթվածի ռիսկը. Ինչպե՞ս է հնարավոր պաշտպանվել
Ձմռանը գլխուղեղի եւ սրտի կաթվածի հավանականությունն ավելի մեծ է, քան տարվա մյուս եղանակներին. արյունատար անոթները նեղանում են, ինչը ռիսկի խմբի մեջ մտած մարդկանց մոտ կարող է մի ամբողջ շարք խնդիրներ առաջացնել: Կարծիք կա, որ ավելի քան 10 աստիճանով ջերմաստիճանի նվազումը կաթվածի հավանականությունը 12-18 տոկոսով մեծացնում է:
Ի՞նչ կարելի է անել ձմռանը կաթվածից եւ այլ խնդիրներից պաշտպանվելու համար:
Ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, որոնց հանձնարարվում է հետեւել.
. Աշխատեք առողջ սննդակարգի հետեւել. խուսափեք վնասակար մթերքներից, որոնք մեծ քանակությամբ ճարպ եւ շաքար են պարունակում, վերահսկեք կարմիր մսի եւ աղի ուտելիքի քանակությունը:
. Աշխատեք օրվա ընթացքում բանջարեղեն եւ մրգեր շատ ուտել:
. Պահպանեք առողջ քաշ. մարմնի զանգվածի ինդեքսը 25-ից փոքր չպետք է լինի:
. Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է պարբերական լինի՝ շաբաթական 150 րոպեից ոչ քիչ
. Վերահսկեք արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
. Զարկերակային ճնշումը պահպանեք նորմայի սահմաններում՝ ս.ս. 120/80 մմ:
. Վերահսկեք արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
. Եթե ծխող եք, հնարավորինս արագ ծխելուց հրաժարվեք:
Ի՞նչ ախտանշաններ կարող են ցույց տալ կաթվածը:
. Մի կողմի թեքված դեմքը. սա առանձնապես նկատելի է, երբ մարդը փորձում է ժպտալ:
. Թեւի թուլացում: Երբ կաթվածով մարդը սովորաբար չի կարողանում երկու թեւերը միաժամանակ վեր բարձրացնել:
. Խոսքի դժվարություններ. այն անհոդաբաշխ եւ անհասկանալի է դառնում:
. Վերջույթների անսպասելի կարկամում կամ զգայունության կորուստ:
. Անսպասելի շփոթվածություն, ապակողմնորոշում կամ անտեղի բառեր եւ ռեպլիկներ:
. Մեկ կամ երկու կողմից տեսողության անսպասելի կորուստ:
. Անսպասելի գլխապտույտ կամ քայլելիս հավասարակշռության կորուստ:
Կաթվածի կասկածի դեպքում անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել եւ պացիենտին տանել հիվանդանոցներից մեկը, որտեղ զբաղվում են կաթվածի բուժմամբ: Երեւանում դա Առաջին համալսարանական հիվանդանոցն է եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնը: