Դիեգո Սիմեոնե․ Վալվերդեն կարմիր քարտով հաղթանակ բերեց «Ռեալին»
Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Մադրիդի «Ռեալին» տանուլ տված (0:0, 11մ՝ 4:1) Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչը։
«Վալվերդեն կարմիր քարտով հաղթանակ բերեց «Ռեալին»։ Դա ամենակարեւոր պահն էր Վալվերդեի համար այդ խաղում։ Նրան ասացի, որ յուրաքանչյուրն այդպես կվարվեր նման իրադրությունում։
Երեք օրում մենք խաղացինք աշխարհի երկու լավագույն թիմերի հետ։ Մենք հրաշալի հանդես եկանք։
Եզրափակիչում էլ մենք չէինք զիջում մրցակցին։ Դա ստիպում է ինձ հպարտություն զգալ թիմի համար»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Աթլետիկոն» 3։2 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»։