ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ իր բոլոր փողերը կծախսի նախագահ Դոնալդ Թրամփից ազատվելու համար
ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ իր բոլոր փողերը կծախսի նախագահ Դոնալդ Թրամփից ազատվելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գլխավոր նպատակը Դոնալդ Թրամփից ազատվելն է։ Ես ծախսում եմ իմ բոլոր փողերը, որպեսզի ազատվենք Թրամփից․․․ Դուք ուզում եք, որ ես շա՞տ թե՞ քիչ ծախսեմ»,- «Ռոյթեր»-ին տված հարցազրույցում ասել է Բլումբերգը։
Բլումբերգը նախընտրական մրցապայքարի մեջ է մտել նոյեմբերին եւ, ըստ ԶԼՄ-ների, հեռուստատեսային գովազդի վրա ավելի քան 200 միլիոն դոլար է ծախսել։ Նա Թրամփի ակտիվ հակառակորդներից մեկն է եւ ընտրությունների է գնում նրան հաղթելու խոստումով։ Սակայն դեմոկրատների կողմից որպես միասնական թեկնածու առաջադրվելու համար Բլումբերգը դեռեւս պետք է ներկուսակցական ընտրություններում ստանա ընտրողների, այնուհետեւ հուլիսին կուսակցական համագումարի պատվիրակների աջակցությունը։ Առայժմ, հարցումների տվյալներով, Բլումբերգն ընդամենը հինգերորդ տեղն է զբաղեցնում կուսակիցների շրջանում՝ ավելի քան 20 տոկոսով զիջելով մրցապայքարի առաջնորդ Ջո Բայդենից։
ԱՄՆ նախագահի ընտրությունները կանցկացվեն 2020թ․ նոյեմբերի 3-ին։