Մեր կանխատեսումներով ներկրվող ավտոմեքենաների որոշակի ծավալներ պահպանվելու են. Դավիթ Անանյան
2019-ի դեկտեմբերի 27-ին աբվտոմեքենաների մաքսազերծման աշխատանքը վարչապետի հանձնարարությամբ դարձրեցինք շուրջօրյա եւ եւ շուրջօրյա ռեժիմը հանեցինք դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամը 10-10-30-ին, որովհետեւ որեւէ մեկքենա չէր մնացել: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ բոլոր մեքենաները հասցրել են մաքսազերծել:
«Ժամանակավոր նախնական հայտարարագրի գործիքից օգտվողների քանակը շուրջ 4700 է: Այսինքն հունվարին մոտ 4700 մեքենա էլ ունենալու ենք նախնական հայտարարագրի գործիքի կիրառման արդյունքում, որը հնարավորություն էր տալիս մեկ ամսվա լագի»,-ասաց ՊԵԿ նախագահը:
«Մեր կանխատեսումներով որոշակի ծավալներ պահպանվելու են ներկրվող մեքենաների, բայց մեր հայրենակիցների բիզնես մտադրությունները, բնականաբար, նույն ծավալներով չեն պահպանվելու, քանի որ տնտեսագիտության տեսանկյունից խելամտություն չկա»,-ընդգծեց Անանյանը: