Հայաստանից դեպի Իտալիա վաղվա չվերթը հնարավոր է հետաձգվի. Ռևազյան
Հայաստանից դեպի Իտալիա վաղվա չվերթը հնարավոր է հետաձգվի : Այս մասին այսօր` հունվարի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը:
«Մեր բախտն ա էլի, կարգավարները որոշել են Իտալիայում գործադուլ անեն, այսինքն իրենց նավիգացիան, եւ դա ազդելու է Ryanair-ի վրա, դա Ryanair-ի մեղքը չի, մեր հետ էլ որեւէ կապ չունի, կարգավարները որոշել են գործադուլ անեն եւ ասյօր ավելի պարզ կլինի` ինչ է դա նշանակում Հայաստանի համար: Ես կապ հաստատել եմ Ryanair-ի ղեկավարության հետ, սկզբից Հայաստանը դրել էին քենսըլըշնի ցուցակի մեջ, բայց հիմա հանել են, բայց սպասվում են ուշացումներ գործադուլի պատճառով»,-ասաց նա:
Նա հորդորեց հետեւել քաղավիացիայի կայքին եւ իրենք կտեղեկացնեն փոփոխությունների մասին: