«Ռոմայի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն ծնկահոդի վնասվածք է ստացել «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում։
20-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է առաջին խաղակեսում։ Նա արտասվել է եւ չի կարողացել ինքնուրույն հեռանալ խաղադաշտից։ Նա կվիրահատվի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում իտալացի խաղացողը «Ռոմայի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ «Ռոման» տանը «Յուվենտուսին» պարտվել է 0։2 հաշվով։