Գվարդիոլայի 300-րդ հաղթանակը Իսպանիայի, Գերմանիայի եւ Անգլիայի լիգաներում
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 300-րդ հաղթանակն է տարել Իսպանիայի, Գերմանիայի եւ Անգլիայի լիգաներում մարզիչի կարգավիճակում։
Հոբելյանական էր Պրեմյեր լիգայի 22-րդ տուրում «Աստոն Վիլայի» նկատմամբ 6։1 հաշվով հաղթանակը։ 300 հաղթանակի կատալոնացի մասնագետը հասել է 390 խաղում։ Դրանցից 53-ը նրա գլխավորած թիմերն ավարտել են ոչ ոքի, 37-ը տանուլ են տվել։
«Մանչեսթեր Սիթիից» առաջ 48-ամյա մասնագետը գլխավորել է «Բարսելոնան», ապա՝ «Բավարիան»։
Մարզչական կարիերայի ընթացքում Գվարդիոլան դարձել է Իսպանիայի եւ Գերմանիայի եռակի, Անգլիայի կրկնակի չեմպիոն։ Երկու անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Գվարդիոլան նվաճել է 28 տիտղոս։