Ֆիլիպինների մայրաքաղաքի բնակիչները տարհանվել են Թաալ հրաբխից մոխրի ուժգին արտանետման պատճառով
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի ավելի քան երկու հազար բնակիչներ տարհանվել են Թաալ գործող հրաբխի կողմից մոխրի ուժգին արտանետման պատճառով, հաղորդում է Ինտերֆաքս-Տուրիզմ-ը:
Մոխրի բարձրությունը կազմել է շուրջ 1 կմ, ինչպես նաեւ հրաբխից ոչ այնքան հեռու զգացվել են հրաբխային տատանումներ:
Տարհանումը դիտարկվում էր որպես զգուշության միջոց, քանի որ տեղի սեյսմոլոգները գրանցել էին մագմայի շարժում դեպի հրաբխի խառնարանը: Թաալը տեղակայված է Մանիլայից 65 կմ հեռավորության վրա: