ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Գորիս-Սիսիան և Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Սևան, Գավառ, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Աշտարակ քաղաքներում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։