Սերխիո Ռամոս․ Տգեղ է «Աթլետիկոյին» կոչել թշնամի
Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան, թիմի ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ առաջիկա դիմակայության մասին, որը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում անցկացվող Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում։
«Տգեղ է «Աթլետիկոյին» կոչել թշնամի։ Ընդամենը մրցակից է։ Ես որեւէ թիմի չեմ ընկալում թշնամու դերում։
«Աթլետիկոն» անհարմար մրցակից է, որն ունի գերազանց կազմ եւ մարզիչ։ Նրանք պայքարում են մինչեւ վերջին վայրկյանը։ Մենք պատրաստ ենք եւ մտադիր ենք պայքարել այս տիտղոսի համար»,- Սերխիո Ռամոսի խոսքը մեջբերում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։
«Ռեալ» - «Աթլետիկո» հանդիպումը Ջիդայում տեղի կունենա հունվարի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։