«Ռոմա» - «Յուվենտուս»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Իտալիայի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական խաղում Թուրինի «Յուվենտուսը» կհյուրընկալվի «Ռոմային»։
Բուքմեյքերները կանխատեսում են «Յուվենտուսի» հաղթանակը։ Չեմպիոնների հաղթանակի գործակիցը 2․10 է։
«Ռոմայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․30 գործակցով, ոչ ոքի արդյունքը՝ 3․60։
Հիշեցնենք, որ «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի այս հանդիպումը։
«Ռոմա» - «Յուվենտուս» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։
«Յուվենտուսը» 45 միավորով երկրորդ տեղում է, «Ռոման» չորրորդն է՝ 35 միավոր։
Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Յուվենտուսը» տանը «Ռոմային» հաղթել է 1։0 հաշվով, երկրորդ շրջանում պարտվել է՝ 0։2։