Ավստրալիայում կստեղծվի անտառային հրդեհների պատճառները հետաքննելու հարցով Թագավորական հանձնաժողով
Ավստրալիայում անտառային հրդեհներին արձագանքելու առնչությամբ հասարակության երկարատեւ քննադատության արդյունքում երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է անտառային հրդեհներին արձագանքելու միջոցառումների շուրջ ազգային հետազոտություն իրականացնելու անհրաժեշտության մասին:
«Ակնհայտ է, որ հասունացել է արձագանքման հարցով ազգային ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտությունը»,-հայտարարել է Մորիսոնը ABC հեռուստաալիքի եթերում:
Պատասխանելով հարցին՝ կարելի՞ է արդյոք խոսել Թագավորական հանձնաժողով ստեղծելու մասին՝ Ավստրալիայի վարչապետն արձագանքել է. «Կարծում եմ, որ հենց դա է անհրաժեշտ, եւ նաեւ կարծում եմ, որ առաջարկով ելույթ կունենամ, սակայն դա պետք է արվի նահանգների եւ շրջանների հետ խորհրդակցությունների պայմանով»,-նշել է նա:
Հիշեցնենք՝ հրդեհները մոլեգնում են Ավստրալիայում երեք ամիսների ընթացքում: Աղետի այդ ժամանակահատվածում զոհվել է 28 մարդ, ոչնչացվել են ավելի քան 2000 տներ ու միլիոնավոր հեկտարների հասնող տարածություններ: