Սերենա Ուիլյամսն առաջին տիտղոսն է նվաճել 3 տարում (Տեսանյութ)
Աշխարհի նախկին առաջին ռակետ, 38-ամյա ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը երեք տարում առաջին տիտղոսն է նվաճել մենախաղում։ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացվող մրցաշարի եզրափակիչում նա 6։3, 6։4 հաշվով առավելության է հասել ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի նկատմամբ։ Պայքարը տեւել է 1 ժամ 36 րոպե։
Սերենա Ուիլյամսը նախորդ անգամ տիտղոս նվաճել էր 2017թ․ հունվարին Ավստրալիայի բաց առաջնությունում։
Օքլենդում Սերենա Ուիլյամսը դանիացի Կարոլինա Վոզնյացկու հետ դուրս է եկել նաեւ զուգախաղի եզրափակիչ եւ կմրցի ամերիկացիներ Թեյլոր Թաունսենդի եւ Էյշա Մուհամադի հետ։
Տեսանյութն` այստեղ: