Գերմանիայի գազանանոցում հազվագյուտ սպիտակ ռնգեղջյուրի ձագ է ծնվել
Դորտմունդի գազանանոցը հայտարարել է հազվագյուտ տեսակի հարավային սպիտակ ռնգեղջյուրի ծնվելու մասին, հայտնում է DW-ը։
Նորածին արուն լույս աշխարհ է եկել չորեքշաբթի օրը եւ արդեն 50 կգ է կշռում, նշվում է գազանանոցի հայտարարության մեջ։
Նրա մայր Շակինան նրան 16 ամսվա հղիությունից հետո է ծնել։
Մայրը եւ ձագը իրենց լավ են զգում, եւ նրանց հանգստության համար գազանանոցը ժամանակավորապես այցելուների համար փակել է այն մասը, որտեղ ապրում են այս հազվագյուտ կենդանիները։