FLASH-ռադիոթերապիան կարող է հեղափոխել քաղցկեղի բուժումը
Շուտով քաղցկեղով հիվանդները ստիպված չեն լինի ճառագայթային թերապիայի երկարատեւ կուրս անցնել։ Բուժման վրա կծախսվի վայրկյանից էլ քիչ, գրում է The Daily Mail-ը։
Փենսիլվանիայի համալսարանի (Ռոբերտսի պրոտոնային թերապիայի կենտրոն) գիտնականները առաջարկում են ճառագայթային թերապիայի անցկացման համար օգտագործել լիցքավորված մասնիկներ սովորական ռենտգենային ճառագայթների փոխարեն։
Այս մեթոդը թույլ է տալիս էներգետիկ մեծ պոտենցիալ ունեցող պրոտոնները թիրախավորել անմիջապես դեպի ուռուցք՝ առաջ բերելով ավելի քիչ կողմնակի ազդեցություններ։ Գիտնականները համոզված են, որ այս մեթոդը, որը հայտնի է որպես FLASH-ռադիոթերապիա, իսկական հեղափոխություն կկատարի օնկոլոգիայում։ Այն հատկապես արդիական է կրիտիկական օրգաններում, օրինակ՝ ուղեղում, քաղցկեղի բուժման համար։
Հետազոտությունը ցույց է տվել, որ առաջարկվող թերապիայի արդյունավետությունը համեմատելի է ավանդական ճառագայթային թերապիայի հետ։ Բայց այս դեպքում առողջ հյուսվածքները, հատկապես ուռուցքի հետեւում գտնվողները, չեն տուժում թիրախային եւ ոչ երկարատեւ ազդեցության արդյունքում։