Լուիս Սուարեսը կվիրահատվի
«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կվիրահատվի հունվարի 12-ին, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
32-ամյա ֆուտբոլիստը աջ ծնկի արտաքին մենիսկի վնասվածք ունի։ Վիրահատությունից հետո ակումբը կանի նոր հայտարարություն եւ կհայտնի ապաքինման հնարավոր ժամկետի մասին։
Ընթացիկ մրցաշրջանում Լուիս Սուարեսը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։
Իսպանական մամուլը գրել էր, որ Լուիս Սուարեսը ծնկահոդի հետ կապված խնդիր ունի վաղուց։ Նա ցավազրկումից հետո է մասնակցել «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչին։ «Բարսելոնան» այդ խաղում պարտվել էր 2։3 հաշվով։