Թունիսի խորհրդարանը երկրի պատմության մեջ առաջին անգամ չի հաստատել նոր կառավարությունը
Թունիսի խորհրդարանը չի հաստատել կառավարության նոր կազմը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Թունիսի լրատվակական գործակալությանը։
Նշվում է, որ այն առաջարկվել է Թունիսի վարչապետ նշանակված Հաբիբ ալ Ժեմլիի կողմից։
Նման բան տեղի է ունեցել երկրի պատմության մեջ առաջին անգամ։
Նշվում է, որ պատգամավորների մեծ մասը՝ 134 հոգի, դեմ է քվեարկել առաջադրված թեկնածություններին։