«Գեղեցիկ զույգ». Սոֆյա Պողոսյանի ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանի լուսանկարը Թբիլիսիից
Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Լուսանկարն արվել է Թբիլիսիում։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է ու ոճային հագուստ է կրում։ Մեկնաբանություններում հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Դուք ստեղծված եք միմյանց համար», «գեղեցիկ զույգ»։