Վաղարշապատի 8-րդ հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտների ծնողները հանդիպել են Արմավիրի մարզպետի հետ
Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտների ծնողները այսօր Արմավիրի մարզպետարնում էին :
Նրանց խոսքով՝ մարզպետարնից տեղեկացրել են, որ 4-5-հոգանոց խումբ կազմեն, որպեսզի հանդիպեն մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ, սակայն համայնքի բնակիչները ինչպես նախորդ հանդիպման ժամանակ պնդեցին, որ մարզպետը հանդիպի բոլորի հետ:
Որոշվեց 5-հոգանոց խումբ կազմել, եթե հանդիպումը չբավարի խմբի անդամներին, կառաջարկեն մարզպետին հանդիպել բոլոր բնակիչների հետ։
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ անհանգիստ վիճակ է Վաղարշապատի համար 8 հիմնական դպրոցում։ Աշակերտներիկ ծնողները եւ բնակիչները պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականը։