2019 թվականի դեկտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 6 տոկոսով
2019 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն ընդհանուր կազմել է 238,066 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 6 տոկոսով:
2019թ. դեկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղեւորահոսքն ավելացել է 6 տոկոսով: Եթե 2018թ. դեկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 213,953 ուղեւոր, ապա 2019թ. դեկտեմբերի ցուցանիշը կազմել է 226,786 ուղեւոր:
2019 թվականի դեկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 11,280 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 10,535 ուղեւորահոսքի համեմատ աճը կազմել է 7.1 տոկոս:
2019 թվականին Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 3,169,144 մարդ, որը 10.9 տոկոսով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը:
«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.7 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները: