ArmLur.am լրատվական կայքն այս պահին կիբերհարձակման է ենթարկվում․ հայտարարություն
ArmLur.am լրատվական կայքն այս պահին կիբերհարձակման (DDoS) է ենթարկվում։ Այս մասին տեղեկանում ենք կայքի ֆեյսբուքյան էջից։
«Հարգելի՛ ընթերցողներ, ArmLur.am լրատվական կայքն այս պահին կիբերհարձակման (DDoS) է ենթարկվում։ Այժմ մասնագետները քայլեր են ձեռնարկում լրատվականի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։ Փորձում ենք պարզել նաեւ կիբերհարձակման պատճառներն ու այն իրականացնողների շրջանակը՝ արդյոք հարձակումը երկրի սահմաններից դուրս է իրականացվում, թե մեր գործունեությունը զայրացրել և դուր չի եկել ներհայաստանյան որոշ շրջանակների․․․
Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-ասված է գրառման մեջ։