Որքա՞ն մաքսային արտոնություններ են տրվել մասնավոր հատվածին 2019-ի ընթացքում
2019-ի թվականի ընթացքում կառավարությունը հավանության արժանացրեց 57 ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը 212 մլրդ դրամ է: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, կառավարության նիստում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Դրա շրջանակներում տրամադրել ենք 14,8 մլրդ դրամ մաքսատուրքից ազատման արտոնություններ: Նախատեսվում է, որ պետք է ստեղծվեն 3320 աշխատատեղեր: Այդ ծրագրերից որոշները շարունակական են, այսինքն ոչ միայն իրականացվել են 2019-ին, այլեւ շարունակվելու են 2020, երբեմն նաեւ 2021 թվականների ընթացքում:
Այս ծրագրերից շատերի մասով տրվել են նաեւ ավելացված արժեքի հարկըւ հետաձգելու արտոնություններ: Այդպիսի ծրագրերի թիվը եղել է 13, իսկ ԱԱՀ-ի հետաձգման գումարները կազմել են 10,1 մլրդ դրամ»,-ասաց նախարարը: