Volkswagen-ը 250 բացառիկ Arteon R-Line Edition կթողարկի
Volkswagen-ը ներկայացրել է Arteon R-Line Edition-ի հատուկ տարբերակը՝ կողմնորոշված եվրոպական շուկայի վրա։ R-Line ձեւավորումով սովորական հինգդռնանի 250 ֆլագմաններից կազմված խմբաքանակը կտարբերվի բացառիկ մոխրագույն Moonstone Grey երանգով, հարուստ հագեցվածությամբ եւ 20 դյույմանոց փայլուն Rosario դիսկերով, գրում է Motor-ը։
Բացի մոդայիկ մոխրագույն երանգից եւ բացառիկ տասը ձողանի անվային դիսկերից, Arteon R-Line Edition-ի սահմանափակ շարքը կարելի է նույնականացնել հակախրոմ մասնակի փաթեթով, հետին տեսանելիության կոնտրաստային հայելիներով, սեւ տանիքով եւ սփոյլերով։ Սպորտային սեդանի ստանդարտ հագեցածության մեջ մտնում է Nappa կաշին, որով պատված է թափքը, նավիգացիոն համակարգը, առջեւի եւ հետեւի նստարանների տաքանալը, ինչպես նաեւ ակտիվ անվտանգության ասիստենտների հավաքածուն։
R-Line Edition շարքի ավտոմեքենաները հասանելի կլինեն պատվերով՝ առավել հզոր երկլիտրանոց տուրբոշարժիչներով եւ ադափտացված անիվներով։ Բենզինային շարժիչն ունի 190 կամ 280 ձիաուժ հզորություն, դիզելայինը՝ 190 կամ 240։ Բոլոր տարբերակները համադրվում են 7 աստիճանի DSG «ռոբոտի» հետ։
Սահմանափակ թողարկմամբ Arteon R-Line Edition-ը թանկարժեք է՝ Գերմանիայում գները մեկնարկում են 56 000 եվրոյից։