Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում Հայաստանը չպետք է զբաղեցնի որեւէ մեկի դիրքորոշումը. փորձագետ
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում Հայաստանը չպետք է զբաղեցնի որեւէ մեկի դիրքորոշումը եւ միեւնույն ժամանակ պետք է քաղաքական ճկնություն ցուցաբերի: Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրանագետ Ահարոն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ նման բարդ քաղաքական իրավիճակում այս կամ այն կողմին աջակցելը չափազանց վտանգավոր է եւ անցանկալի եւ հղի է բարդ հետեւանքներով: «Սակայն հայտարարությունները, որոնք արել է հայկական կողմը, նորմալ են: Իմ տեղեկություններով, հետեւելով իրանական ԶԼՄ-ներին եւ մասնավոր զրույցներին՝ Իրանում գոհ են հայկական կողմի դիրքորոշումից եւ Հայաստանի իշխանությունների հայտարարություններից, եւ այնտեղ հայերի նկատմամբ բավականին դրական ֆոն է ձեւավորվել»,- նշեց Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաղդադում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ-ի ավիահարվածի հետեւանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի ազդեցիկ գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքի տարածում ամերիկյան 2 բազաների ուղղությամբ: