Երևանում բախվել են Hyundai-ն, Lexus-ը, Opel-ն ու Lada-ն. Hyundai-ն շրջվել է. վարորդներից մեկը գեներալ–մայոր է (Տեսանյութ և լուսանկարներ)
Երեւանում, այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ «էլեկտրոնիկա» խանութների ցանցի դիմաց, բախվել են Hyundai մակնիշի 36 DF 370 համարանիշի, Lexus RX 350 մակնիշի 01 ԼM 002 համարանիշի, Opel մակնիշի 35 XL 265 համարանիշի եւ կայանված վիճակում գտնվող Lada Priora մակնիշի B 806 PT 123 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով Hyundai-ը կողարջվել է, իսկ Lexus-ն էլ հայտնվել է կանգառում: Վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում կոչումով՝ գեներալ-մայոր է: