Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է ավստրիացի գործընկերոջը՝ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում շնորհավորել է Ալեքսանդր Շալենբերգին՝ Ավստրիայի` Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
«Շնորհավորանքներս Ալեքսանդր Շալենբերգին՝ Ավստրիայի` Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Անհամբերությամբ սպասում եմ ավստրիացի իմ գործընկերոջ հետ շարունակական համագործակցությանը՝ ուղղված մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա խթանմանը և բոլոր ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացմանը»,- նշել է նա։