Մբապեն՝ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ. Ռոնալդուն՝ 49-րդը. Մեսին 8-րդը
Cies Football Observatory մարզական գործակալությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը:
Ամենաբարձր տրանսֆերային արժեք ունի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն՝ 265.2 միլիոն եվրո:
Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին 8-րդ տեղում է՝ 125.5 միլիոն եվրո արժեքով: Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը գնահատվել է 80.3 միլիոն եվրո և նա 49-րդ տեղում է:
1. | Կիլիան Մբապե - ՊՍԺ | 265.2 միլիոն եվրո |
2. | Ռահիմ Ստերլինգ - «Մանչեսթեր Սիթի» | 223.7 միլիոն եվրո |
3. | Մոհամեդ Սալահ - «Լիվերպուլ» | 175.1 միլիոն եվրո |
4. | Ջեյդոն Սանչո - «Բորուսիա» | 168.9 միլիոն եվրո |
5. | Սադիո Մանե - «Լիվերպուլ» | 155.6 միլիոն եվրո |
6. | Հարի Քեյն - «Տոտենհեմ» | 150.5 միլիոն եվրո |
7. | Մարկուս Ռաշֆորդ - «Ման. Յունայթեդ» | 134.3 միլիոն եվրո |
8. | Լիոնել Մեսի - «Բարսելոնա» | 125.5 միլիոն եվրո |
9. | Անտուան Գրիզման - «Բարսելոնա» | 123 միլիոն եվրո |
10. |
Լաուտարո Մարտինես - «Ինտեր» | 115.7 միլիոն եվրո |