«Պաշտոնական SPA այց». Ուկրաինայի առաջին կինը հանրությանն է ներկայացել հողաթափերով
Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան սոցիալական ցանցերի օգտատերերին զարմացրել է Օմանի Ազգային թանգարան այցելության համար կոշիկի ընտրությամբ։ Նախագահի կինը հողաթափեր է կրելմ, գրում է «Страна.ua» պարբերականը։
Ելենան երկար վերնաշապիկ-զգեստ է կրել, որը չէր ընդգծում կազմվածքը եւ ծածկում էր ձեռքերը։ Նա կյուլոտ տաբատ էր կրում եւ հողաթափեր։ Զելենսկայայի հագուստը սպիտակ-մոխրագույն գույնի էր, գերակայում էր բաց գույնը։ Նախագահի կինը գրեթե ոչ մի զարդ չէր կրում, բացի ոսկե ականջօղերից եւ իրանի հատվածում բարակ զարդից։ Նա արձակել էր մազերը։
Սոցիալական ցանցերի օգտատերին Ելենա Զելենսկայայի ոճն այնքան էլ դուր չի եկել։ Մասնավորապես օգտատերերից մեկը Facebook-կյան էջում միջոցառումն անվանել է «պաշտոնական SPA այց»։