Պուերտո Ռիկոյում տեղի է ունեցել 6,4 մագնիտուդով երկրաշարժ՝ հզոր հետցնցումներով. կան տուժածներ
Երեքշաբթի լուսաբացին Պուերտո Ռիկոյում տեղի է ունեցել 6,4 մագնիտուդով երկրաշարժ՝ հզոր հետցնցումներով, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ հետցնցումների մագնիտուդը կազմել է 6,0:
Աղետի հետեւանքով Փոնս քաղաքում տուժել է 8 մարդ տեղական WAPA հեռուստաալիքին հայտնել է քաղաքապետ Մաիտա Մելենդեսը:
Պուերտո Ռիկոյի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով վնասվել է երկրի հիմնական էլեկտրակայաններից մեկը:
Նշվում է, որ երկրաշարժից հետո Պուերտո Ռիկոյում եւ ԱՄՆ Վիրիջինյան կղզիներում հնարավոր ցունամիի տագնապ է հայտարարվել, սակայն ավելի ուշ այն չեղարկվել է: