Իբրահիմովիչն առաջին գոլն է խփել «Միլան» վերադառնալուց հետո
Սան Դիեգոյում պոռնոկայքի սեփականատերերը եւ օպերատորները պետք է ավելի քան 12 մլն դոլար փոխհատուցում վճարեն 22 կանանց։
Նրանք մեղավոր են ճանաչվել պայմանագրի պայմանները խախտելու եւ խարդախության մեջ։ Երկու տասնյակ կանայք դատի են տվել GirlsDoPorn կայքը, որոնք պնդում են, որ իրենց խաբել են եւ ստիպել սեքսուալ տեսանյութ նկարահանել՝ չտեղեկացնելով այն մասին, որ այդ կադրերը տեղադրվելու են ինտերնետում։
Սան Դիեգոյի Գերագույն դատարանի դատավոր Քեւին Էնրայթը վճիռը կայացրել է 22 կանանց օգտին։
Նա որոշել է, որ մեղադրյալները պետք է կանանց վճարեն 9,45 մլն դոլար որպես վնասի հատուցում եւ 3,3 մլն՝ որպես փոխհատուցում։
Դատարանում մեղադրյալների փաստաբանները պնդում էին, որ կանայք 18-ից բարձր տարիքի են, նրանք հասկացել են, թե ինչ են անում, ընդունել են վճարումներ եւ որոշ դեպքերում վերադարձել են Սան Դիեգո նոր նկարահանումների համար։ Հայցորդների փաստաբանները հայտարարել են, որ տեսանյութերը անմիջապես չեն տեղադրվել ինտերնետում, իսկ ավելի ուշ պատասխանողները հրաժարվել են դրանք հանել։