դիտվել է 462 անգամ
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն առաջին գոլն է խփել իտալական «Միլան» վերադառնալուց հետո։ Կես տարվա պայմանագիր կնքած 38-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Ռոդենսի» հետ ընկերական հանդիպմանը եւ աչքի է ընկել մեկ անգամ։ «Միլանը» հաղթել է 9։0 հաշվով։ Իբրահիմովիչը մասնակցել է առաջին խաղակեսին։
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը 2018թ․ մարտից մինչեւ 2019թ․ նոյեմբեր հանդես էր գալիս ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում»։ Նա «Միլանում» խաղացել է նաեւ 2010-2012 թվականներին։
դիտվել է 462 անգամԱյս թեմայով