Հռոմի պապը Նոր տարվա տոնակատարության ժամանակ հարվածել է մի կնոջ, ապա ներողություն խնդրել (Տեսանյութ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չորեքշաբթի օրը ներողություն է խնդրել նախօրեի իր վարքագծի համար, երբ կորցրել է համբերությունը եւ հարվածել մի ոչ չափավոր ակտիվ ուխտավոր կնոջը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Համբերությունը սեր է։ Երբեմն մենք կորցնում ենք համբերությունը, ինչպես ես երեկ։ Եւ այսօր ես ներողություն եմ խնդրում երեկվա վատ օրինակի համար»,- չորեքշաբթի օրը ասել է պոնտիֆիկը՝ ավանդական քարոզով դիմելով հավատացյալներին, որոնք Նոր տարվա կապակցությամբ հավաքվել էին Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում։
Երեքշաբթի երեկոյան կինը լրջորեն բարկացրել էր Պապին, որը դուրս էր եկել հրապարակ, որպեսզի տեսնի տոնածառի տակ դրված մսուրները եւ ողջունի հավատացյալներին։
Պոնտիֆիկը սովորականի պես սեղմել է ներկաների ձեռքերը եւ արդեն պատրաստվել է վերադառնալ, երբ ուխտավոր մի կին անսպասելի բռնել է նրա աջ ձեռքը եւ անկիրթ կերպով քաշել դեպի իրեն։ Այդ պահին Պապի մշտապես բարեհամբույր դեմքին զայրույթ է արտացոլվել, եւ նա նույնիսկ հարվածել է կնոջ ձեռքին։