iOS-ի թարմացումը խափանել է iPhone-ի աշխատանքը
iPhone-ի օգտատերերը բողոքել են iOS թարմացումից, որից հետո սմարթֆոնների բջջային կապը չի աշխատել։ Դեպքերի մեծ մասում խնդիրը լուծել է միայն կարգավորումներից լրիվ հրաժարումը։ Այս մասին Թվիթերում գրել է IT մասնագետ Դեւիդ Էքերը, տեղեկացնում է Lenta-ն։
Apple սմարթֆոն ունեցողները քննադատել են iOS 13.3 թարմացումը, որը նպատակ ուներ բարելավել դեվայսների կայուն աշխատանքը։ Բայց իրականում, տեղեկացրել են օգտատերերը, ծրագրային ափդեյթը, ընդհակառակը, խափանել է սարքի աշխատանքը։ Դատելով սոցցանցերում iPhone ունեցողների արձագանքից՝ թարմացումից հետո անհնար է դառնում զանգահարել կամ SMS ուղարկել։ Ինտերնետին միանալ կարելի է միայն Wi-Fi-ով։
Դեւիդ Էքերը գրել է, որ թարմացումը հանել է բջջային կապի կարգավորիչները իր սմարթֆոնից։ Ի պատասխան հարցման՝ Apple-ի տեխաջակցությունը խորհուրդ է տվել հանել iPhone-ի կարգավորումները եւ վերականգնել սարքը որպես նոր։ Արդյունքում՝ բջջային կապը նորից աշխատել է։ Էքերը նշել է, որ այս տարբերակը շատ հարմար է, քանի որ սարքից ջնջվում է ողջ ինֆորմացիան։
Ոմանց այդպես էլ չի հաջողվել վերականգնել բջջային կապը անգամ սարքի կարգավորումները հանելուց հետո։ Նրանք սոցցանցերում գրել են, որ կսպասեն iOS-ի թարմացման, որը կշտկի սխալը։
iOS 13-ը Apple սմարթֆոնների համար հասանելի է դարձել աշնանը։ Առաջին անգամ օպերացիոն համակարգը, որն ունի մուգ ձեւավորում, արագացված Face ID եւ վերամշակված համակարգային հավելվածներ, ներկայացվել է 2019-ի հունիսին։