«Ռոման» ու «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության չեն հասել Սմոլինգի տրանսֆերի հարցում
Իտալական «Ռոման» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության չեն հասել անգլիական պաշտպան Կրիս Սմոլինգի տրանսֆերի հարցում։ 30-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակումբում հանդես է գալիս վարձակալությամբ, որը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
«Ռոման» «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է 15 միլիոն եվրո, գումարած 3 միլիոն եվրո հնարավոր բոնուսներ հաջորդ մրցաշրջանում։ Անգլիական ակումբը Սմոլինգի համար պահանջում է առնվազն 20 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը։
«Ռոման» պատրաստ է Սմոլինգի հետ կնքել հինգ տարվա պայմանագիր, տարեկան 3,2 միլիոն եվրո աշխատավարձով։