Սահմանապահ գյուղերի որոշակի տարիքային խմբի (ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող) երեխաներ մեկ օր են անցկացնում մայրաքաղաքում՝ մշակութային, զվարճանքի, զբոսանքի օրակարգով հագեցած
Սա շատ կարեւոր զարգացման ծրագիր է, որն իրականացվում է տարին առնվազն երկու անգամ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է
«Սահմանապահ գյուղերի որոշակի տարիքային խմբի (ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող) երեխաներ մեկ օր են անցկացնում մայրաքաղաքում՝ մշակութային, զվարճանքի, զբոսանքի օրակարգով հագեցած, ինչը հարստացնում է նրանց գիտելիքը, ընդլայնում նրանց տեսադաշտը եւ որպես հետեւանք՝ երազանքի սահմանները:
2018-ին մեկնարկած այս ծրագրին մասնակցել է սահմանամերձ գյուղերի շուրջ 2800 երեխա»։
Նշենք, որ 2018թ.-ի դեկտեմբերից մինչեւ օրս, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով, Երեւան են այցելել եւ հետաքրքիր միջոցառումներով օր անցկացրել 2800 փոքրիկ։