12 թիմ ցանկանում էր պայմանագիր կնքել Հոլանդի հետ. Ռայոլա
Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Էրլինգ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է իր հաճախորդի՝ Դորտմունդ տեղափոխությունը:
«Բոլորը խոսում են միայն «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, սակայն 12 թիմ ցանկանում էր պայմանագիր կնքել Հոլանդի հետ:
«Բորուսիա» տեղափոխվելու որոշում ընդունել է անձամբ Հոլանդը՝ իր սրտի ցանկությամբ»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերի համար Դորտմունդի «Բորուսիան» ավստրիական «Զալցբուրգին» վճարել է 45 միլիոն եվրո։ Այդ գումարից 15 միլիոն եվրո ստացել է 19-ամյա ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան, 10 միլիոն եվրո՝ Հոլանդի հայրը, 20 միլիոն եվրո՝ «Զալզբուրգը»:
Հոլանդը «Բորուսիայի» հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր։ Ավստրիայի ընթացիկ առաջնության 14 խաղում նա խփել է 16 գոլ, Չեմպիոնների լիգայի 6 խաղում՝ 8 գոլ։