Անհայտ անձը կրակ է բացել բեռլինի կենտրոնական խանութում
Բեռլինի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել խանութում: Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանությունը Twitter-ում:
«Այժմ հատուկ գործողություններ են անցկացվում Ֆրիդրիխշտրասսե շրջանում: Առաջին տվյալների համաձայն՝ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել խանութներից մեկում»,- ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: