Տաքսու վարորդը վերադարձրել է ավտոմեքենայում կնոջ թողած պայուսակը
Երեւանում տաքսու վարորդը վերադարձրել է կնոջ պայուսակը, որը նա մոռացել էր ավտոմեքենայի մեջ։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 16.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 27-ին պայուսակը մոռացել է տաքսի ավտոմեքենայի սրահում, որի մեջ եղել է դրամապանակ, արծաթյա շղթա, փող, վարորդական իրավունքի վկայական, բանկային և նույնականացման քարտեր։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 14.47-ին, կինը կարճ հաղորդագրություն է ստացել, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող բանկոմատից փորձել են փող կանխիկացնել:
Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը Տիգրան Մեծի պողոտայում ապրող 22-ամյա երիտասարդ է, որը տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրասատվում են նյութեր: