Վարժանքներ. գրավել են պայմանական հակառակորդի նշանակետերն ու բարձունքները
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։
ՊՆ-ից հայտնում են, որ ստուգվել են հերթափոխի մեկնող անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
Բացի այդ, մարտավարական-մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ:
10 կիլոմետրանոց երթարշավի ընթացքում զինծառայողները, հաղթահարելով տեղանքի բարդ և դժվարանցանելի հատվածներ, գրավել են պայմանական հակառակորդի կարևոր նշանակետերն ու բարձունքները: